ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ-ԲԱՆԱՎԵՃ
Բարության միջազգային օրվա կապակցությամբ Ավանի մշակույթի տանը կազմակերպվել էր ինտերակտիվ միջոցառում-բանավեճ «Մի բուռ բարություն» խորագրով:
Միջոցառման ընթացքում Ավանի մշակույթի տան
«Հրաշամանուկ»
թատրոն-ստուդիայի սաները ցուցադրեցին իրավիճակներ, որոնք
ունեին երկու հանգուցալուծում՝ «չար» և «բարի»:
Յուրաքանչյուր իրավիճակ դիտելուց հետո մասնակիցների միջև ծավալվեց զրույց-բանավեճ-քննարկում: Դահլիճում մի քանի սերունդների ներկայացուցիչներ էին, և դա բանավեճն էլ ավելի սրեց և հետաքրքիր դարձրեց:




Այնուհետև մասնակիցները բաժանվեցին խմբերի և յուրաքանչյուր խումբ «ԲԱՐՈՒԹՅՈՒՆ» բառի իր տառով գրեց ակրոստիքոսի իր տողը, իսկ 1-ին խումբը նույնիսկ գրեց ամբողջական ակրոստիքոս:
Նման ձևաչափով երբեք միջոցառում չէինք արել, շատ հետաքրքիր էր, ուսուցողական և տարբերվող: Այլևս նման ձևաչափով միջոցառումները կդառնան մեր տարեկան ծրագրի պարտադիր մասը:

Շնորհավորում ենք նաև «Հրաշամանուկ» թատրոն-ստուդիայի սաներին՝ գեղեցիկ ելույթի համար՝ հատկապես այն սաներին, որոնց համար սա առաջին բեմելն էր…
«Փորձեք լինել գոնե մի փոքր բարի և դուք կտեսնեք, որ այլևս ի վիճակի չեք վատ արարք կատարելու» (Կոնֆուցիոս):
ՏԻՐ ԱՎԱՆՑԻ












Комментариев нет:
Отправить комментарий